MINIMUM WAGE

FAQs

Այստեղ դուք կգտնեք

MINIMUM WAGE

FAQs

Մենք պատասխաններ ունենք Լ.Ա. շրջանի նվազագույն աշխատավարձի վերաբերյալ ամենատարածված հարցերից մի քանիսին:

ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ, ԱՐԴԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ

Որքա՞ն է կազմում նվազագույն աշխատավարձը Լոս Անջելեսի վարչաշրջանի ոչ կորպորատիվ շրջաններում:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կալիֆորնիա նահանգում սահմանված նվազագույն աշխատավարձը կազմում է 10 ԱՄՆ դոլար մեկ ժամի դիմաց: 2016 թվականի հունվարի 1-ից սկսած Լոս Անջելեսի վարչաշրջանի ոչ կորպորատիվ տարածքներում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը կիրականացվի համաձայն հետևյալ գրաֆիկի:

26 կամ ավելի աշխատողներ
ունեցող գործատուների համար :
Ուժի մեջ
մտնելու
ամսաթիվը
Նվազագույն
աշխատավարձ
1 հուլիսի, 2016թ.
10.50 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2017թ.
12.00 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2018թ.
13.25 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2019թ.
14.25 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2020թ.
 15.00 ԱՄՆ դոլար
25 կամ պակաս աշխատողներ
ունեցող գործատուների համար :
Ուժի մեջ
մտնելու
ամսաթիվը
Նվազագույն
աշխատավարձ
1 հուլիսի, 2017թ.
10.50 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2018թ.
12.00 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2019թ.
13.25 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2020թ.
14.25 ԱՄՆ դոլար
1 հուլիսի, 2021թ.
 15.00 ԱՄՆ դոլար

Որո՞նք են Լոս Անջելեսի վարչաշրջանի կազմի մեջ մտնող ոչ կորպորատիվ շրջանները:

Ոչ կորպորատիվ շրջանները չեն ենթարկվում տեղական քաղաքային իշխանություններին: Կորպորատիվ քաղաքներում նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է տեղական քաղաքային իշխանությունների կողմից: Ոչ կորպորատիվ շրջաններում նվազագույն աշխատավարձի չափը սահմանում է վարչաշրջանի ղեկավարների խորհուրդը: Այցելեք վարչաշրջանի գրանցումների վեբ-կայք՝ տեսնելու համար արդյոք դուք աշխատում եք ոչ կորպորատիվ տարածքում: այցելեք գրանցամատյանի գրանցման կայք

Արդյո՞ք վարչակազմի մեջ մտնող բոլոր քաղաքներն են բարձրացրել նվազագույն աշխատավարձը: Ոչ: Լոս Անջելեսի վարչաշրջանի կազմում ընդգրկված

Շատ քաղաքներում նվազագույն աշխատավարձի բարձրացումը գտնվում է քննարկման փուլում, իսկ որոշներում, այդ թվում Լոս Անջելես քաղաքում, այն արդեն բարձրացվել է:

Ինչո՞վ է տարբերվում Լոս Անջելեսի վարչաշրջանում սահմանված նվազագույն աշխատավարձը Լոս Անջելես քաղաքում սահմանված նվազագույն աշխատավարձից:

Դրանք ենթարկվում են առանձին օրենքների, սակայն Լոս Անջելեսի վարչաշրջանի ոչ կորպորատիվ տարածքը և Լոս Անջելես քաղաքը կհետեվեն նույն վճարման գրաֆիկին և վարձավճարի չափին:

Ո՞վ է համարվում Լոս Անջելեսի վարչաշրջանում սահմանված նվազագույն աշխատավարձի աշխատող:

Եթե դուք շաբաթական առնվազն երկու ժամ աշխատում եք Վարչաշրջանի ոչ կորպորատիվ տարածքներից որևէ մեկում, ապա իրավունք ունեք ստանալ այդ շրջանում գործող նվազագույն վարձավճարը: Այս օրենքը տարածվում է կես և ամբողջ դրույքով աշխատողների վրա, նույնիսկ եթե նրանք չեն բնակվում Լոս Անջելեսի վարչաշրջանի ոչ կորպորատիվ տարածքներում:

Արդյո՞ք նվազագույն աշխատավարձը կախված է աշխատավայրից թե գործատուի գրանցման վայրից:

Նվազագույն աշխատավարձի չափը կախված է աշխատանքը կատարելու վայրից, և ոչ թե գործատուի գրանցման վայրից: Կորպորատիվ քաղաքում աշխատողների համար գործում է այդ քաղաքում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Եթե որևէ քաղաքում նվազագույն աշխատավարձի չափ սահմանված չէ, ապա այդ քաղաքում կգործի Կալիֆորնիա նահանգի նվազագույն աշխատավարձը: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձը կազմում է 10 ԱՄՆ դոլար մեկ ժամի դիմաց:

Արդյո՞ք կես դրույքով կամ փորձաշրջան անցնող աշխատողները նոր նվազագույն աշխատավարձի իրավունք ունեն:

Այո: Բոլոր աշխատողները, այդ թվում կես դրույքով, փորձաշրջան կամ վերապատրաստում անցնող աշխատողները, ովքեր աշխատում են առնվազն երկու ժամ Լոս Անջելեսի վարչաշրջանի ոչ կորպորատիվ քաղաքներից որևէ մեկում, իրավունք ունեն ստանալ Լոս Անջելեսի վարչաշրջանում գործող նվազագույն վարձավճարի օրենքներից:

Արդյո՞ք թեյավճարները մտնում են նվազագույն աշխատավարձի մեջ:

Ոչ:

Արդյո՞ք Լոս Անջելեսի վարչաշրջանում սահմանված նոր նվազագույն վարձավճարը տարածվում է բոլոր գործատուների վրա:

Այո, բացառությամբ՝ մի քանի դեպքերի: Օրենքը չի տարածվում հանրային ոլորտի գործատուների վրա, ինչպես նաև այն աշխատողների և գործատուների վրա, ում համար չի գործում պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Այնուամենայնիվ, ոչ առևտրային հիմնարկությունները նույնպես պետք է հետևեն նոր որոշմանը:

Որպես գործատու ես պարտավո՞ր եմ որևէ ծանուցում ներկայացնել աշխատակիցներիս:

Այո, պետական օրենքի համաձայն դուք պարտավոր եք առաջին աշխատանքային օրվանից առաջ տեղեկացնել ձեր աշխատողներին նրանց նոր ժամավճարի, ինչպես նաև աշխատանքային ժամերի, վճարման մեթոդի և նախատեսված ժամանակահատվածի մասին (օր.՝ շաբաթը մեկ): Գործատուները նույնպես պարտավոր են 7 օրվա մեջ տեղյակ պահել իրենց աշխատողներին աշխատանքի (հասցե, սեփականություն կամ անուն) և/կամ վարձավճարի վերաբերյալ որևէ փոփոխությունների դեպքում :

Արդյո՞ք աշխատողները իրավասու են վնասների փոխհատուցում պահանջել, եթե գործատուն չի վճարել իրենց հասանելիք նվազագույն աշխատավարձը:

Այո: Իրենց հասանելիք աշխատավարձը չստանալու դեպքում աշխատողները կարող են պահանջել վնասների փոխհատուցում, ինչպես նաև իրենց հետին ամսաթվով հասանելիք աշխատավարձերը:

Ու՞մ կարելի է դիմել Լոս Անջելեսի վարչաշրջանում սահմանված նվազագույն աշխատավարձի վերաբերյալ հարցերով:

Հարցեր ունենալու դեպքում գործատուները և աշխատողները կարող են դիմել Department of Consumer and Business Affairs՝զանգահարելով (800) 593-8222 հեռախոսահամարին կամ հարցում ներկայացնելով մեր վեբ- կայքում: այցելեք dcba կայք

X
Skip to content